Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր տեղակայել Ուկրաինայում. Ռասմուսեն

Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մշակում է մի շարք միջոցներ, որոնք կօգնեն Ուկրաինային՝ պաշտպանելու իրեն Ռուսաստանի հետ դիմակայությունում: 

Նա մանրամասնել է, որ այդ միջոցներն առնչվում են ռազմական բարեփոխումներին ու ռազմաօդային ուժերի արդիականացմանը: Ռասմուսենի խոսքերով՝ միջոցների փաթեթը հունիսի վերջին պետք է դիտարկվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների կողմից:

Ռասմուսենը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Ռուսաստանը ներկայումս իրենց (ՆԱՏՕ-ին) համարում է հակառակորդ, և դա պահանջում է երկարաժամկետ միջոցներ՝ դաշինքի եվրոպական դաշնակիցներին պաշտպանելու համար:

Ռասմուսենը հավելել է, որ ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, չի պլանավորում զորքեր տեղակայել Ուկրաինայում, սակայն չի բացառել, որ դա կարող են անել առանձին անդամ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս