«Գազպրոմը» հայց է ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատարան` ընդդեմ «Ուկրաինայի Նավթոգազի»
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» դիմել է Ստոկհոլմի միջազգային միջնորդ դատարան՝ հայց ներկայացնելով «Ուկրաինայի Նավթոգազի» նկատմամբ, ով իրեն պարտք է 4.5 միլիարդ դոլար: Այս մասին նշված է ռուսական ընկերության տարածած հայտարարությունում:
«Գազպրոմը» պարզաբանել է, որ հայց ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն, որ «Ուկրաինայի Նավթոգազը» չի կատարել 2009 թվականի գազային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ չվճարելով գազի մատակարարումների դիմաց ու կուտակելով զգալի պարտքեր:
Այսօր առավոտյան «Գազպրոմը» կանխավճարային համակարգ է սահմանել Ուկրաինային գազ մատակարարելու համար: