Բաժիններ՝

Աշխարհում միջուկային զենքի քանակը շարունակում է դանդաղորեն նվազել. SIPRI

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհում միջուկային զենքի քանակը շարունակում է դանդաղորեն նվազել, սակայն միջուկային զինանոց ունեցող երկրներից ոչ մեկն էլ պատրաստակամություն չի հայտնել տեսանելի ապագայում հրաժարվել դրանից:

Այս մասին հայտնել է Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) մամուլի ծառայությունը՝ կապված աշխարհում միջուկային զենքի պաշարների մասին տարեկան տվյալների (SIPRI Yearbook) հրապարակման հետ: Զեկույցն ամբողջովին կհրապարակվի ավելի ուշ:

SIPRI-ի վերլուծաբանները գրում են, որ մինչև 2014 թվականի սկիզբն աշխարհի 9 երկրում (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել ու ԿԺԴՀ) հաշվվում էր մոտ 16.300 միավոր միջուկային զենք: 2013 թվականի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր 17.270 միավոր:

Աշխարհի միջուկային ողջ զինանոցի ավելի քան 93 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Փորձագետներն ընդգծում են, որ միջուկային զինանոցի կրճատումը գլխավորապես տեղի է ունենում հենց այդ երկու երկրների հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս