Բաժիններ՝

Ռուսաստանը Մոլդովային զգուշացրել է ԵՄ-ին ինտեգրվելու ռիսկերի մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Մոլդովային զգուշացրել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ ԵՄ-ի հետ այդ երկրի ինտեգրման դեպքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը.

«Մոլդովան չի կարող համադրել երկու կարգավորիչ համակարգ՝ ԱՊՀ ու ԵՄ: Նա ստիպված է կատարել ընտրել նրանց միջև: Եվ եթե նա ընտրություն կատարի եվրոպական համակարգի օգտին, ապա ԱՊՀ-ի համակարգը կդադարի հարմարավետ լինելուց:

Մենք այս մտքերը հասցրել ենք նրանց, սակայն մոլդովացի գործընկերներն ասում են, որ կարող են խուսափել դրանից և խոստացել են մեզ ներկայացնել համապատասխան վկայություններ»: Մոլդովան պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել հունիսի 27-ին, Բրյուսելում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30