«Գազպրոմը» կանխավճարային համակարգ է սահմանել Ուկրաինայի համար
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» Ուկրաինային գազ մատակարարելու հարցում անցում է կատարել կանխավճարային համակարգին: Այս մասին հայտնել է ընկերության տեղեկատվական վարչությունը.
««Գազպրոմը» այսօր՝ մոսկովյան ժամանակով ժամը 10.00-ից, գործող պայմանագրին լիովին համապատասխան, «Ուկրաինայի Նավթոգազազի» համար անցում է կատարել գազի մատակարարման կանխավճարային համակարգի»: Նման որոշման պատճառը «Ուկրաինայի Նավթոգազի» կողմից վճարումներ չանելն է:
«Գազպրոմի» հաշվարկներով՝ ուկրաինական կողմի գազային պարտքը կազմում է 4458 միլիոն դոլար, որից 1451 միլիոն դոլարը բաժին է ընկնում 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի մատակարարումներին, իսկ 3007 միլիոն դոլարը՝ 2014 թվականի ապրիլ-մայիսին: Նախնական հաշվով վճարումներ չեն կատարվել նաև հունիսյան մատակարարումների համար: