Բաժիններ՝

Յանուկովիչն այլևս դադարել է վստահել Պուտինին. լրագրող

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դադարել է վստահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և փնտրում է Բելառուսում նոր ապաստանի հնարավորություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Մուսթաֆա Նայեմը՝ վկայակոչելով իր աղբյուրները.

«Թվում է, թե Վիկտոր Յանուկովիչն այլևս չի վստահում Վլադիմիր Պուտինին: Չհաստատված տվյալներով՝ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքն ապաստան է փնտրում Բելառուսում: Նախորդ շաբաթ նախկին նախագահի որդին տվյալ խնդիրը քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Մասնավորապես, Յանուկովիչ-կրտսերը մտավախություն է հայտնել, որ իր հայրը Մոսկվայի ու Կիևի միջև քաղաքական երկխոսությունում կարող է վերածվել մանրադրամի: Իբրև թե, հնարավոր է, որ բազմակողմ պայմանավորվածության արդյունքում նախկին նախագահին հանձնեն Ուկրաինայի պաշտոնական իշխանություններին:

Ի պատասխան՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հասկացնել է տվել, որ նույնպես կարծում է, որ նախկին նախագահը պետք է վերադառնա Ուկրաինա, սակայն եթե Վիկտոր Յանուկովիչն ամեն դեպքում ցանկանում է ժամանել Բելառուս, ապա պատրաստ է ապաստան տրամադրել նրան ու նրա ընտանիքին:

Հեռախոսազրույցի ժամանակ Յանուկովիչ-կրտսերը, իբրև թե, նաև հայտնել է, որ իրավիճակի դրական զարգացման դեպքում Վիկտոր Յանուկովիչը կարող է գլխավորել պետական նոր կազմավորումը՝ Նովոռուսիան, որում պետք է ընդգրկվեն Լուգանսկի ու Դոնեցկի մարզերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս