Բաժիններ՝

Ռոմպեյը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի արևելք զենք մատակարարելու մեջ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը կարծում է, որ Ռուսաստանը մասնակից է Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին զենք մատակարարելուն:

Ռոմպեյն իր ցավակցություններն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի «Իլ-76» ռազմափոխադրման ինքնաթիռի կործանման հետ, ինչի հետևանքով զոհվել էր 49 մարդ:

Ռոմպեյն ընդգծել է, որ անկասկած է, որ Ուկրաինայի կառավարությունն ունի պարտավորություններ ու պատասխանատվություն՝ իր սահմանների շրջանակներում կարգուկանոն հաստատելու համար:

Ռոմպեյի խոսքերով՝ Ռուսաստանը՝ որպես հարևան երկիր, կրում է ողջ պատասխանատվությունը՝ զինյալներին արտաքին աջակցությունն ու սահմանը նրանց կողմից հատելն անհապաղ դադարեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս