Բաժիններ՝

«Վրացական երազանք» դաշինքը հաղթում է Վրաստանի ՏԻՄ ընտրություններում. նախնական արդյունքներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքը հաղթում է երեկ Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրություններում: Այդ մասին են վկայում 3637 ընտրատեղամասերից 568-ում հաշվարկված քվեները:

Վրաստանի ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ «Վրացական երազանքը» հավաքել է քվեների 54.76 տոկոսը: Նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է ընտրողների քվեների 20.71 տոկոսը: Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 729 ընտրատեղամասից հաշվարկված է 203-ի քվեները:

Դրանց համաձայն, «Վրացական երազանքը» ստացել է քվեների 46.58 տոկոսը, իսկ  «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 25.45 տոկոսը: Նախնական տվյալներից հետո մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի հարցում առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Դավիթ Նարմանիան է՝ 46.09 տոկոս, իսկ երկրորդ տեղում՝  «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան՝ 27.85 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս