Իրանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին. Ռոուհանի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին` կապված սուննի ապստամբների դեմ նրա մղած պայքարի հետ:

Ռոուհանին հավելել է, որ Թեհրանը դեռ օգնության խնդրանք չի ստացել Բաղդադից: Սրանից առաջ ամերիկյան The Wall Street Journal թերթը հայտնել էր, թե Իրաք են ուղարկվել իրանական մի շարք էլիտար գումարտակներ, որոնք զինյալներից հետ են գրավել Տիկրիտ քաղաքի մեծ մասը:

Պաշտոնական Թեհրանը հերքել էր այդ տեղեկատվությունը: Հունիսի 12-ին Իրաքին օգնություն էր խոստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30