
Բառոզուն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ հիշեցրել է ԵՄ-ի դիրքորոշման մասին` կապված Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապաէսկալացման ու հրադադարի անհրաժեշտության հետ:
Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը. «Նա նաև կոչ է արել զինաթափել անջատողական խմբերին, կանգնեցնել Ուկրաինայի զենքի ու զինյալների ապօրինի հոսքը և հետ վերցնել Դաշնային Խորհրդի ընդունած օրենքը (Ուկրաինայում զորք կիրառելու մասին)»:
Բացի այդ, հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են գազի մատակարարումների վերականգնման հարցը: Բառոզուն հույս է հայտնել, որ երկու կողմն էլ կարող են հավելյալ ջանքեր գործադրել` երկարաժամկետ համաձայնագրի հասնելու համար:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի առաջիկա (հունիսի 27) ստորագրման հարցը: Բառոզուն պատրաստակամություն է հայտնել շարունակելու տեխնիկական մակարդակով Ռուսաստանի հետ բանակցությունները: