
Օբաման բացառել է Իրաք ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հայտարարություն է տարածել` կապված Իրաքում իրավիճակի կտրուկ վատթարացման հետ, ուր սուննի արմատական ծայրահեղականները շարունակում են զավթել նորանոր տարածքներ:
Օբաման խոստացել է, որ առաջիկա օրերին որոշում կընդունի այն մասին, թե ԱՄՆ-ն ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերի Իրաքի կառավարությանը: Դրա հետ մեկտեղ Օբաման բացառել է Իրաք ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը:
Օբամայի խոսքերով` «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները կարող են սպառնալիք ներկայացնել ոչ միայն Իրաքի ու նրա ժողովրդի, այլև` անգամ ամերիկյան շահերի համար:
Հիշեցնելով, որ իրաքցի զինվորականները չեն կարողացել ահաբեկիչներից պաշտպանել մի շարք քաղաքներ` Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ գումարներ է ներդրել Իրաքի անվտանգության ուժերում, նրանց մարզելիս, և այն, որ նրանք պատրաստ չեն պատերազմել ու պաշտպանել իրենց պոստերը, վկայում է մարտական ոգու հետ կապված խնդրո առկայության մասին: