էլեկտրաէներգիայի թանկացման հարցի շուրջ լսումները կազմակերպվելու են ՕԵԿ-ի առաջարկությամբ. Հովհաննես Մարգարյան

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց, թե իրենց առաջարկի արդյունքում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպվելու: Նաև հայտարարեց, թե իրենց համար անընդունելի էր շքեղության հարկը հանելը, հակառակը՝ պետք է շքեղության հարկ գանձել նաև առանձնատներից:

Մարգարյանը կարևորեց տնտեսական հանցագործություններն ապաքրեականացնելու խնդիրը. «Եթե մի հաշվապահ իր սխալ հաշվարկի պատճառով չի վճարում հարկը, չպետք է քրեական պատասխանատվության ենթարկել, պետք է նույն չափով տուգանել»: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հիշեցրեց, որ ՕԵԿ-ը կարևորում է նաև ընտրական կարգի փոփոխությունը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ ՕԵԿ-ը զավթել է Ագրարային համալսարանի դահլիճը, Հ.Մարգարյանը վստահեցրեց, թե նման բան չկա, դա իրենց դահլիճն է, որը վեանորոգում են և դեռ հակառակը, իրենք շատ բարեհաճ են գտնվել և իրենց հատկացված ավտոկայանատեղին էլ, որ պետք է քանդեին, չեն քանդել:

Տեսանյութեր

Լրահոս