Բաժիններ՝

Իրաքում այսօրվա ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 23 մարդ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում պայթյուն է գրանցվել Քրդստանի Հայրենասիրական միություն (Patriotic Union of Kurdistan) և Քրդստանի Կոմունիստական կուսակցության (Kurdistan Communist Party) գրասենյակների մոտ:

Բաղդադից 170 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Թուզ-Խորմատո քաղաքում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 21 և վիրավորվել է առնվազն 140 մարդ: Ոստիկանության հաղորդմամբ՝ ահաբեկչությունը պայթուցիկով լեցուն ավտոմեքենայով իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:

Նա մխրճվել է քաղաքական կուսակցությունների գրասենյակների կողքին գտնվող ոստիկանատան շենքի մեջ: Ուշագրավ է, որ Քրդստանի Հայրենասիրական միության հիմնադիրը Ջալալ Թալաբանին է, ով 2005 թվականից զբաղեցնում է Իրաքի նախագահի պաշտոնը:

Այսօր պայթուցիկով լեցուն մեկ այլ ավտոմեքենա էլ պայթել է Բաղդադի հարավային անցակետում: Դրա հետևանքով զոհվել է 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30