
ԱՄԷ-ում մտցվել է պարտադիր զինծառայություն

Gulf News-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի նախագահ, շեյխ Խալիֆա բեն Զաիդ ալ-Նահայանը ստորագրել է պարտադիր զինծառայության մասին իրենքը: Ապագա զինծառայողները կդառնան պետության գլխավոր հիմքը: Օրենքի համաձայն, զորակոչի ենթակա են 18-30 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, որոնք կծառայեն 9 ամսից մինչև 2 տարի ժամկետով:
Զինծառայության նվազագույն ժամկետը սահմանված է բուհերի շրջանավարտների համար: Բանակ զորակոչելու են նաև թույլ սեռի ներկայացուցիչներին, սակայն նրանց զորակոչն իրականացվելու կամավոր հենքով: ԱՄԷ-ում զինծառայությունն իրենում ներառելու է նաև պարտադիր ֆիզիկական պատրաստվածություն և հայրենասիրության դաստիարակում:
Զինծառայությունից խուսափելու համար սահմանվել է մինչև 10 տարվա ազատազրկում և մինչև 13.000 դոլարի տուգանք: