Իլհամ Ալիևը շնորհավորել է Եգիպտոսի նորընտիր նախագահին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին՝ կապված Եգիպտոսի նախագահի պաշտոնում նրա ընտրման հետ:

Ալիևը գործնական հաջողություններ է հաղթել ալ-Սիսիին՝ վստահություն հայտնելով, որ հետագայում էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն երկու երկրների միջև հարաբերությունները, ինչը կբխի նրանց շահերից:

Հիշեցնենք, որ Թուրքիան բավական վատ հարաբերությունների մեջ է Եգիպտոսի նոր ղեկավարության հետ, ինչի մասին վկայեց նաև այն, որ երեկ Կահիրեում անցկացված ալ-Սիսիի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չէր ստացել միայն երեք երկիր, որոնցից մեկը Թուրքիան է (մյուս երկրներն են Իսրայելն ու Կատարը):

Տեսանյութեր

Լրահոս