Բաժիններ՝

Մինչև ամսի 12-ը լավ նորություններ կունենանք. փոխնախարարը՝ Վերին Լարսի իրավիճակի մասին

Հայաստանը չի կարող ուղիղ միջամտել Վրաստանում Վերին Լարսում առկա իրավիճակին: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ՀՀ կառավարությունը շատ մտահոգված է, որովհետև դա Հայաստանը Ռուսաստանին կապող հիմնական ճանապարհն է:

«Մինչև ամսի 12-ը լավ նորություններ կունենանք: Բոլորը սպասում են լուրերի, որ ճանապարհը կբացվի, կուտակումներ որպես այդպիսին շատ չկան: Տեղեկանք է նեկայացվել կառավարությանը, վարչապետն անձամբ զբաղվում է»,- ասաց Ա.Առաքելյանը:

Նա նշեց, որ բանակցում են և՛ վացական, և՛ ռուսական կողմի հետ, որ այլևս բացառեն նման իրավիճակը, պետք է խնդրեն վրացիներին միջոցառումներ ձեռնարկել, որ հնարավորինս մեղմվեն ռիսկերը այդ բարդ լեռնային գոտում անցնող ճանապարհի պահպանման հետ կապված:

168.am-ի հարցին՝ թուրքական կողմի հետ աշխատանքներ տարվո՞ւմ են բեռնափոխադրումների թույլտվություն ստնալու համար, փոխնախարարը պատասխանեց, թե դա իր իրավասությունների մեջ չէ, պետք է դիմել ԱԳՆ-ին. «Դա բացառապես քաղաքական գործընթաց է: Տեխնիկական մասով իրագործելի է, բայց պետք է քաղաքական որոշում լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս