Մայա Փանջիկիձեն վաղը կմեկնի Մեծ Բրիտանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հունիսի 10-ին այցելելու է Մեծ Բրիտանիա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքերով՝ Փանջիկիձեն Լոնդոնում մասնակցելու է հակամարտությունների ժամանակ բռնությունների դեմ գլոբալ գագաթաժողովի: Գագաթաժողովը կազմակերպել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ու ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի արտակարգ ներկայացուցիչ Անջելինա Ջոլին:

Փանջիկիձեին համապատասխան հրավերն ուղարկել է Հեյգը: Իր աշխատանքային այցի շրջանակներում Փանջիկիձեն հանդիպելու է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ: Փանջիկիձեն Վրաստան կվերադառնա հունիսի 12-ին:

Տեսանյութեր

Լրահոս