
Ռոուհանին շնորհավորել է Ասադին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շնորհավորական նամակ է հղել իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադին՝ կապված Սիրիայի նախագահի պաշտոնում նրա վերընտրման հետ:
Իրանի նախագահը նշել է, որ Սիրիայում անցկացված նախագահական ընտրություններն ի ցույց են դնում իր ճակատագիրն ինքնուրույն լուծելու նրա ժողովրդի ձգտումը. «Ընտրությունները հասկացնել տվեցին, որ Սիրիայի ժողովուրդը հավատում է իր նախագահին»:
Ռոուհանին նաև հույս է հայտնել, որ Սիրիան շուտով դուրս կգա ներկայիս ճգնաժամից, ինչն էլ ճանապարհ կհարթի բարգավաճման համար: