Ժնևում այսօր մեկնարկում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Իրանի դիվանագետների երկօրյա բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ժնևում մեկնարկում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Իրանի դիվանագետների երկօրյա բանակցությունները:

Բանակցություններում իրանական կողմը ներկայացնելու է փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ ԱՄՆ փոխպետքարտուղարներ Ուիլյամ Բեռնսն ու Ուենդի Շերմանը: Իսկ ԵՄ-ը ներկայացնելու են նրա դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու վերջինիս տեղակալ Հելգա Շմիդտը:

Հունիսի 11-12-ին Իրանը Հռոմում նմանատիպ առանձին հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի հետ: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլը մեկնարկելու է հունիսի 16-ին:

Տեսանյութեր

Լրահոս