Թող ինքն իրեն առաջին նախագահի պես պահի. ո՞վ է ավազակապետը. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակմանը՝ ասել է. «Հո ես չեմ նստելու առաջին նախագահի խոսքերը մեկնաբանեմ: Ես ասել եմ չէ, որ ընդհանրապես նախագահները իմ համար սիմվոլ են եղել, եւ ես չեմ ուզում քննարկեմ»:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին հատկապես զայրացրել էր առաջին նախագահի այն խոսքը, թե Ս. Սարգսյանը առաջնորդվում է բացառապես իր եւ սեփական ավազակախմբի շահերով, որոնք ոչ միայն որեւէ կապ չունեն պետության եւ ժողովրդի շահերի հետ, այլեւ խորապես հակասում են դրանց։
«Ես չեմ ուզում Լեւոն Տեր- Պետրոսյանին վիրավորած լինեմ, բայց ամեն մարդ պետք է իր չափն ունենա եւ իր չափի մեջ խոսի, որովհետեւ ավազակախումբ հենց մեր առաջին ղեկավարի կողմից է եղել, երբ որ Հայաստանում ամբողջովին արդյունաբերությունը կորցրեց, փակեց բոլոր ճանապարհները, արդյունաբերությունը ընդհանրապես վերացավ Հայաստանի, եւ հիմնական միջոցները որպես մետաղ վաճառվեցին: Այդ մասին ինչո՞ւ Լեւոն Տեր- Պետրոսյանը չի խոսում: Հիմա ավազակապետությունը թալանելն է, թե՞ նոր ճանապարհներ գտնել, ելքեր գտնելն ու երկրի տնտեսությունը պահելը»: Ընդհանուր առմամբ, ըստ Ա. Աղաբաբյանի, ինքը չի ընդունում ՀԱԿ առաջնորդի կարծիքը եւ ավելի շատ վրդովվում է: «Թող ինքը իրեն առաջին նախագահի պես պահի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: