Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. «Ռազմինֆո»
«Ռազմինֆոյի»՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 8 զոհի և 20 վիրավորի մասին։
Ըստ կայքի՝ եթե համեմատենք 2014-ի մայիս ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն չի փոխվել։ Կայքը նկատում է, որ մայիս ամսվա կորուստների շարքում չենք ընդգրկել Ադրբեջանի զինված ուժերի բժշկական ծառայության, պահեստազորի գեներալ-մայոր, 76-ամյա Դաղլար Մամեդ օղլու Աբդուլաևին, որը մահացել էր մայիսի 9-ին:
Բացի այդ, ցուցակում բացակայում է «առաջնագծում սպանված ադրբեջանցի 4 զինծառայողների» մասին մայիսի 11-ին տարածված տեղեկությունը, քանի որ դրա աղբյուրն ադրբեջանական սոցցանցային էջ է, այլ աղբյուրներով լուրը չի հաստատվել, Ադրբեջանի ՊՆ-ն ևս հերքել է տեղեկությունը:
2014-ի 8 զոհերի հետ կապված միջադեպերից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է 6-ը: Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացված տեղեկություններին՝ 8 զոհերից 2-ը մարտական են՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ իբր «հայկական կողմի դիվերսիայի պատճառով»: Խոսքը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին է, որի հետևանքով ադրբեջանական զինուժն ունեցել է 2 զոհ, 1 վիրավոր:
Հայտնի են զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: