
Ինչպես են մարդիկ ընտրում իրենց ապագա երկրորդ կեսին

Բոլորը կարծում են, որ սիրահարներն իրար ընտրում են արտաքին տեսքի, ներաշխարհի կամ որոշակի հորմոնային ֆոնի պատճառով: Ամերիկացի գիտանականները, սակայն նոր ուսումնասիրություն են իրականացրել և պարզել են, որ կանայք կամ տղամարդիկ ապագա կին կամ ամուսին են ընտրում ԴՆԹ-ի նմանությամբ: մարդկանց մեծ մասը հակված է այնպիսի ապագա ամուսին կամ կին ընտրել, որոնք նման ԴՆԹ ունեն։
Հետազոտությունների արդյունքում նաև հայտնի է դարձել, որ գենետիկորեն իրար նման զույգերն անհամեմատ ավելի լավ են միմյանց հասկանում,
բաժանության դեպքերը ավելի քիչ են: Զույգերի համատեղելիության ու ընտրության գենոմենի ուսումնասիրություն գիտնականները կատարել են
առաջին անգամ:
Ուսումնասիրությունը իրականացվել է 825 ամուսինների միջև: Արդյունքում պարզվել է, որ նրանց ճնշող մեծամասնությունը նախապատվությունը
տվել է նման ԴՆԹ-ով մարդուն։
Aroxj.am