
Քերին հերքել է, որ Իսրայելին անվանել է «ապարտեիդի պետություն»

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահեցրել է, որ Իսրայելին երբեք չի անվանել «ապարտեիդի պետություն»: Ապրիլի 27-ին The Daily Beast պարբերականը հրապարակել էր մի շարք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ դռնփակ հանդիպման ժամանակ Քերիի ունեցած ելույթի ձայնագրությունը:
Քերին հայտարարել է, որ եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի Պաղեստինի հետ, ապա Իսրայելին սպառնում է կա՛մ վերադարձ կատարել «ապարտեիդի պետությանը»՝ երկրորդ տեսակի քաղաքացիների հայտնվելով, կա՛մ էլ դադարեցնել սեփական գոյությունը՝ որպես հրեական պետություն:
Քերին այդ ելույթից հետո արժանացել է քննադատությունների: