
Ռուսաստանը կարող է ճանաչել Ուկրաինայի նախագահական ընտրությունները. ՌԴ ԱԳՆ

Gazeta.ru-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական կողմը հակված չէ Ուկրաինայի հարավ-արևելքում գործը հասցնել այսպես կոչված ղրիմյան սցենարի կրկնման: Ռյաբկովի խոսքերով՝ նման մտահոգությունների համար հիմքեր չկան:
Ռյաբկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պնդում է ոչ թե Ուկրաինայի ֆեդերալացումը, այլ՝ շրջանների մասնակցությամբ քաղաքական երկխոսությունը: Անդրադառնալով մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված նախագահական վաղաժամ ընտրություններին՝ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից այդ ընտրությունների ճանաչումը կախված կլինի դրանց նախորդած զարգացումներից ու դրանց անցկացումից: