Տուրչինովը ստորագրել է Ուկրաինայի օկուպացիոն տարածքների մասին օրենքը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն այսօր ստորագրել է Ուկրաինայի օկուպացիոն տարածքների մասին օրենքը: Այս մասին հայտնել է Տուրչինովի մամուլի ծառայությունը:
Այս տարվա ապրիլի 15-ին տվյալ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունել էր Գերագույն ռադան, դրա օգտին քվեարկել էր 228 պատգամավոր: Օրենքի համաձայն, ժամանակավորապես օկուպացված տարածքները ճանաչվում են որպես Ուկրաինայի անքակտելի մաս, որոնց վրա տարածվում են Ուկրաինայի Սահմանադրությունն ու օրենքները:
Տվյալ օրենքով, օկուպացված տարածքներ են ճանաչվել Ղրիմի ինքնավար հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը: