
Տարեց ամերիկացին չի կարողացել զսպել արցունքները՝ իմանալով, որ դառնալու է պապիկ (տեսանյութ)

Մոտ 10 օր առաջ YouTube վիդեոհոսթինգում տեղադրվել է հուզիչ մի տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է տարեց ամերիկացին իր աղջկանից իմանում, որ շուտով դառնալու է պապիկ:
Տեսանյութն արդեն իսկ ունի ավելի քան 8.5 միլիոն դիտում: Ջեսիկա Հայկի անունով աղջիկը հանդիսանում է ընտանիքի միակ զավակը: Ենթադրելով, որ իր հայրը, իմանալով իր ապագա երեխայի մասին, չի կարողանա զսպել իր հույզերը, նա հորը հրավիրել է սրճարան և իր հետ վերցրել է տեսախցիկը:
Ընթրիքի ժամանակ էլ աղջիկը հորը նվիրել է համապատասխան գրությունը: Կարդալով այն՝ ապագա պապիկը չի կարողացել զսպել արցունքները: Վերջում Ջեսիկան հավելել է, որ գտնվում է հղիության 10-րդ շաբաթվա ընթացքում: