Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի դիտորդական պատվիրակությունն Ուկրաինա կժամանի ապրիլի 29-ին

ZN.UA-ի փոխանցմամբ` ապրիլի 29-30-ին Ուկրաինա է ժամանելու ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը` կապված Ուկրաինայի նախագահական ընտրությունների հետ: Այս մասին հայտնել է Եվրոպայի Խորհրդի մամուլի ծառայությունը:

Ենթադրվում է, որ այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի, ներքին ու արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի հետ:

Բացի այդ, նախատեսվում են հանդիպումներ նախագահի հիմնական թեկնածուների, ԿԸՀ-ի ղեկավար, միջազգային հանրության, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս