Պուտինի հրահանգները կկատարեն անգլերենով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում աշխատակիցներին սկսել են սովորեցնել անգլերեն ու ֆրանսերեն: «Ավելին՝ այդ նպատակով 2013թ. տարեվերջին ՀՀ պետական բյուջեից 710 հազար դրամ է ծախսվել:Նախարարության 15 աշխատակից սովորել է անգլերեն, 2 աշխատակից էլ՝ ռուսերեն:

Ուշագրավն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բավականին ակտիվ դերակատարում ունի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության աշխատանքների կազմակերպման հարցում:

Սակայն, փաստորեն, այդ նախարարությունում աշխատակիցների համար կազմակերպվում են ոչ թե ռուսերենի, այլ՝ ուրիշ օտար լեզուների դասընթացներ: Ահա թե ինչպես է դրսևորվում կոմպլեմենտարիզմը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս