Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ անդամներին կոչ է արել հավատալ Սերժ Սարգսյանի կադրերին. «Ժողովուրդ»

«Ոչ իշխանական «հրաշալի քառյակ»-ի նիստում երեկ անակնկալ էր. նիստին անսպասելիորեն մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որի տեղեկություններով՝ վերջինս այնտեղ մնացել է մոտ մեկ ժամ, փորձել է բանակցել ընդդիմադիր պատգամավորների հետ, հավաստիացրել, որ կառավարությունն անելու է հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ աշխատելու համար, նաև՝ որպես ապացույց նշել, որ այս պահին հրաժարվում են կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր բաղադրիչից»:

«Ավելին՝ Արգամիչը նաև վերցրել է քառյակի նախագիծը՝ կենսաթոշակայինի հետ կապված՝ խոստանալով ծանոթանալ ու այն միավորել իրենց նախագծին: Սակայն հանդիպումն այնքան էլ ջերմ մթնոլորտում չի անցել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես ՀԱԿ պատգամավորները հակադարձել են, թե չեն վստահում Սերժ Սարգսյանի կադրերին, ու միամիտ չեն, որ հավատան նրանց: Ի պատասխան Աբրահամյանն ասել է՝ փորձեք»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս