
Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Ռաուֆ Միրկադիրովի բողոքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է լրագրող ու քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը ներկայացրած բողոքը, որով նա վիճարկում էր նախնական կալանքի տակ առնելու մասին որոշումը:
Այս մասին գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաևը: Նրա խոսքերով՝ Միրկադիրովը կտրականապես մերժել է պետական դավաճանության մասին իրեն ներկայացրած մեղադրանքը՝ կապված Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու հետ:
Աղաևը հայտարարել է, որ Միրկադիրովի բողոքի մերժմամբ դատարանը վերստին ի ցույց դրեց իր կախյալ բնույթը: Միրկադիրովին Բաքվում ձերբակալել էին ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսելուց անմիջապես անց: Ապրիլի 21-ին նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց էր ընդունվել եռամսյա կալանքը: