Բաժիններ՝

Ուկրաինայի տարածք ռուսական զորք մտցնելը կլինի լուրջ սխալ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնդետ հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին.

«Մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և մտահոգ ենք, որ ռուս զինվորականները առաջ են շարժվել Ուկրաինայի սահմանի ուղղությամբ: Մենք մտահոգ ենք տասնյակ հազարավոր ռուս զիինվորների գալստյան կապակցությամբ, որոնք դիրքավորվել են սպառնալից դիրքերում»:

Ուկրաինայի սահմանը ռուսական երեք ուղղաթիռի հատելու հետ կապված՝ Փսակին հայտարարել է, որ չի կարող հաստատել այդ փաստը. «Սակայն ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի տարածք զորքի յուրաքանչյուր մտցնում կլինի լուրջ սխալ: Ժնևյան համաձայնագրի կնքումից հետո Ռուսաստանը ոչինչ չի արել հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս