Ճապոնիան մտադիր է Ուկրաինային հատկացնել 800.000 եվրո ֆինանսական օգնություն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային հատկացնել 800.000 եվրոյի ֆինանսական օգնություն՝ տարածաշրջանում կայունություն ապահովելուն աջակցելու համար:
Այս մասին նշված է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Դրանում մանրամասնվում է, որ 500.000 եվրոն պետք է հատկացվի Ուկրաինայում ԵԱՀԿ-ի մոնիթորինգային հատուկ առաքելության պահպանմանը, իսկ մնացյալ 300.000 եվրոն՝ Եվրոպայի Խորհրդին՝ կապված մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների թափանցիկությունը վերահսկելու հետ:
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային հատկացնել մոտ 1.5 միլիարդ դոլարի օգնություն: