Քաղաքական թեժ իրավիճակի համապատկերում աննկատ անցավ հոկտեմբերի 27-ի գործով վկա անցնող Տիգրան Նազարյանի մահը. «Հրապարակ»

«Քանի որ 1999 հոկտեմբերից ի վեր Հայաստանը ետըն¬թացի մեջ է բոլոր առումնե¬րով և, առաջին հերթին՝ բարոյահոգեբանական, ապա արժե ավելի լուրջ անդրադառնալ հայոց պետա¬կանության հիմքերը խարխլած ահաբեկչության երբեք չհնացող թեմային»,- գրում է «Հրապարակ»-թերթը՝ ավելացնելով.

«Մեր ոչ միայն նորագույն, այլև ողջ հայոց պատմության մեջ աննախադեպ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է գրեթե 15 տարի: 2001թ. հունվարին սկսված և մոտ 3 տարի տևած, բայց այդ¬պես էլ կասկածները չփարատած դատավարությունը կվերսկսվի մի X ժամի: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը տարիներ առաջ ոճրախմբի հերթական անդամի «հանկարծամահության» առթիվ համոզմունք էր հայտնել, որ «27»-ի գործը կոծկելը բացատրում է ոճրագործների մահերը, հենց այդ պատճառով է, որ կազմակերպիչների ձեռքերը հասնում են քրեակատարողական հիմնարկներ, իսկ «27»-ին որևէ կերպ առնչված մարդ¬կանց ուղարկում են ապահով ափեր:

…Քաղաքական թեժ իրավիճակի և միայն նախընտրական փուլին հատուկ սրընթաց փոփոխությունների համապատկերում աննկատ անցավ 14 տարի առաջ որպես Հ1-ի «Հայլուրի» թղթակից ԱՄՆ մեկնած և այնտեղ հաստատված, «27»-ի գործով վկա անցնող Տիգրան Նազարյանի մահը: Ասվեց, որ քաղցկեղից է մահացել և վերջ:

Իհարկե, անհավատալի չէր, որ Տիգրանն էլ կարող էր հիվանդանալ- մահանալ, ինչպես բոլոր մահկանա¬ցուները: Սակայն պետք չէր մոռանալ, որ, որքան էլ ամերիկյան կյանքին ադապտացված, Տիգրանի մեջ շարունակում էր ապրել ԱԱԾ գործակալը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս