«Լավ եմ արել բերման եմ ենթարկել». Վալերի Օսիպյան. «ՀԺ»

«Երեկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի հարց ուղղեցինք դեկտեմբերի 2-ի ձերբակալություններից հետո ոստիկանների կողմից ցուցարարներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերի ու դրանք հետ վերցնելու մասին»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ներկայացնելով Օսիպյանի հետ հարցուպատասխանը։

«Պարոն Օսիպյան, ոստիկանությունը հետ է վերցնում իր հայցերն ընդդեմ դեկտեմբերի 2-ի ցուցարարների, ի՞նչ կասեք։

– Չեմ հետաքրքրվել, չգիտեմ ճիշտն ասած։

-Ստացվում է, որ ապօրինի եք մարդկանց բերման ենթարկել։ Ինչո՞ւ եք այդ օրը զանգվածային անօրինություններ կատարել։

– Մենք մեր գործողությունները կատարել ենք օրենքի շրջանակներում։

-Ինչո՞ւ էիք մարդկանց փողոցներից «հավաքում», եթե հետո հրաժարվելու էիք հայցերից։

– Լավ եմ արել բերման եմ ենթարկել։ Օրենքի շրջանակում եմ արել»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930