Սաակաշվիլին պատահական չի համարում Վրաստանում ռուսական անձնագրերի բաժանումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ Վրաստանի բնակչությանը ռուսական անձնագրերի տրամադրումն ու Աջարիայում արվող հայտարարությունները պատահական չեն.

«Մոլդովայում, Գագաուզիայում իրավիճակը չափազանց սրված է: Ռուսաստանը ցայժմ չի գործարկել դանդաղ գործունեության ականը: Մերձդնեստրը միավորման խնդրանքով դիմել է Ռուսաստանին, Ղազախստանում սկսվում են ինչ-ինչ շարժումներ: Ի դեպ, Հյուսիսային Ղազախստանը փաստացիորեն բնակեցված է ռուսալեզու բնակչությամբ:

Եվ այդ ֆոնին մենք Վրաստանում պետք է լինենք չափազանց զգույշ: Վերջին շրջանում Վրաստանում ակտիվացել են նաև ռուսական գործակալները, իսկ այդ ընթացքում վրացի իրավապահները զբաղված են Վրաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին հալածելով:

Այսօր հետապնդում են նաև Գեորգի Լորտկիպանիձեին, ով հանդիսացել է լավագույն հակահետախույզներից մեկը: Քայլեր են ձեռնարկվում Վրաստան պետության թուլացման ուղղությամբ:

Հենց դրա համար էլ պատահական չէ ռուսական անձնագրերի բաժանումը, պատահական չէ Չախալյանի ակտիվությունը, ինչպես նաև այսօր Աջարիայում հնչող հայտարարությունները»:

Տեսանյութեր

Լրահոս