Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել ներազդել Ուկրաինայի արևելքի ակտիվիստների վրա՝ զենքը վայր դնելու համար
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Քերին հայտնել է, որ Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում ներազդել Ուկրաինայի արևելքի ակտիվիստների վրա, որպեսզի նրանք համաներման դիմաց վայր դնեն զենք և լքեն գրաված շենքերը: Քերին խորին մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից դրական քայլերի բացակայության համար:
Քերին ընդգծել է, որ անջատողականները մեծացնում են գրաված շենքերի քանակը, ինչպես նաև պատանդ են պահում լրագրողներին ու քաղաքացիական այլ անձանց: Քերին Ռուսաստանին կոչ է արել մեղմացնել հռետորիկան և Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ ԵԱՀԿ-ի ու Ուկրաինայի կառավարության հետ համատեղ: