Բաժիններ՝

Մենք անելու ենք ամեն անհրաժեշտ բան՝ պետկառույցները գյուլենականներից մաքրելու համար. Էրդողան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ քննադատել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին ու նրա շարժմանը.

«Գյուլենի շարժումը գաղտնալսել է թուրք պետական պաշտոնյաների հեռախոսազրույցները, որպեսզի շանտաժի ենթարկի կառավարությանը: Գյուլենի կողմնակիցներն ապօրինաբար գաղտնալսել են իմ հեռախոսազրույցները:

Նրանք ունեն նաև նախագահի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի զրույցների ձայնագրություններ: Կառավարությունն անելու է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի Թուրքիայի պետական կառույցները մաքրի Գյուլենի կողմնակիցներից»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մի շարք պետական մարմիններ գտնվում են Գյուլենի շարժման ազդեցության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս