Էշթոնն ափսոսանք է հայտնել Սիրիայում հունիսի 3-ին նախագահական ընտրությունների նշանակման կապակցությամբ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կարծում է, որ Սիրիայում հունիսի 3-ին նախագահական ընտրություններ նշանակելը հակասում է Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման մասին ժնևյան պայմանավորվածություններին:
Էշթոնը խորին ափսոսանք է հայտնել, որ Սիրիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են հունիսի 3-ին նախագահական ընտրություններ անցկացնելու մասին. «Սիրիայում յուրաքանչյուր ընտրություն պետք է անցկացվի միայն 2012 թվականի Ժնևյան կոմյունիկեի շրջանակներում»:
Էշթոնը բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել բռնությունները, մարդու իրավունքների խախտումը և հաստատել սեփական մտադրությունը՝ մասնակցելու համար «Ժնև 2»-ի հաջորդ փուլերին: