Բաժիններ՝

Իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է գրանցվել. կա 4 զոհ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանա-իրանական սահմանին գրանցվել է զինված միջադեպ: Այս մասին հայտնել է Oyannews կայքը:

Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է ապրիլի 21-ի գիշերը, Իրանի Արդեբիլ նահանգի Հորուզլու գյուղի մոտ: Տեղաբնակները հայտնել են, որ անհայտ անձինք հարձակում են գործել իրանա-ադրբեջանական սահմանի անցակետի վրա, ինչից հետո տեղի է ունեցել զինված բախում:

Դրա հետևանքով սպանվել է 4 մարդ, որոնցից մեկը ոստիկան է, իսկ մյուսը՝ զինվորական: Մնացյալ երկուսը քաղաքացիական անձինք են: Իրանի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ներկայումս հետաքննություն են անցկացնում դեպքի վայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930