
Հռոմի պապն ապրիլի 26-ին ընդունելու է Ուկրաինայի վարչապետին

Իտալական Rai News 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 26-ին ընդունելու է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եկեղեցին ավելի է մոտեցրել մարդկանց, ինչը հանդիսանում է դրա զարգացման ցուցիչ:
Յացենյուկի խոսքերով՝ եկեղեցին արդեն պարզապես չի խոսում վերացական բաների մասին և փոխարենը խոսում է, թե մարդն ինչպես պետք է շփվի Աստծու հետ, և թե ինչպես պետք է մարդիկ օգնեն միմյանց:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հերթին Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերին կոչ էր արել դադարեցնել բռնությունը և սկսել խնդրի փոխընդունելի լուծման փնտրտուք: