
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կանդրադառնան ԵՄ-ի երկրների տնտեսության վրա. Շուլց

Le Parisien պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները տնտեսական ու ֆինանսական լուրջ հետևանքներ են ունենալու ԵՄ-ի երկրների համար.
«Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների դեպքում մենք պետք է ԵՄ-ի քաղաքացիներին նախապատրաստենք նրան, որ այդպիսի միջոցները որոշակի ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա. Եվրոպայում կբարձրանա էներգիայի սակագինը, բացի այդ, կարգելափակվեն Ռուսաստանում եվրոպական ներդրումները»:
Չնայած այդ ամենին՝ Շուլցը ճիշտ է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահամանելը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն արել է այն, ինչը որ նա պետք է աներ: