Խոստացված կոնկրետ քայլ. «ՀԺ»

«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, մինչև այս շաբաթվա վերջ Պետեկամուտների կոմիտեն կանջատի գործատուների կողմից ՊԵԿ-ին ներկայացվող եկամտային հարկի հաշվետվության ավտոմատ համակարգի այն դաշտը, որը նախատեսված է պարտադիր կուտակային վճարների համար:

Համենայն դեպս, այս մասին համառ լուրեր են շրջում կառավարության կուլիսներում: Խնդիրն այն է, որ իրենց աշխատողներից պարտադիր կուտակայինի պահումները չկատարած գործատուները չեն կարողանում ամսական հաշվետվությունները ներկայացնել, քանի որ ՊԵԿ-ի ներդրած համակարգով այդ գումարը ավտոմատ հաշվարկվում և գործատուների կամքից անկախ լրացվում է համապատասխան դաշտում:

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դե!մ եմ» շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցների առաջ, ըստ էության, թափանցիկ ակնարկել էր, որ իր կառավարությունը մտադիր է դադարեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը, և մի քանի օր էր խնդրել կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար:

Եվ հաշվետվությունների ընդունման համակարգում ավտոմատ կերպով հաշվարկվող դաշտի «անջատումը», թերևս, կլինի այն «կոնկրետ քայլը», որի մասին խոսել էր Հովիկ Աբրահամյանը:

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս