Բաժիններ՝

Տուրչինովը հայտնել է, թե երբ կփոխվի Սահմանադրությունը` իշխանության ապակենտրոնացման համար

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իշխանությունները շահագրգռված են տեղական ուժեղ ինքնակառավարմամբ.

«Ես ցանկանում եմ Արևելքի բնակիչներին իրազեկել, որ իշխանությունը նույնպես, ինչպես և դուք շահագրգռված է տեղական ուժեղ ինքնակառավարմամբ, տնտեսական ու սոցիալական բազում հարցերում ինքնուրույնությամբ և ինքնուրույն ֆինանսական ապահովման հարցում:

Իշխանությունը ձգտում է նրան, որ շրջաններում ինքնուրույն ընտրեն իրենց ղեկավարությանը, որը պատասխանատու կլիներ շրջանների համար: Իշխանությունը ցանկանում է համապատասխան ուղղումներ անել Ուկրաինայի Սահմանադրությունում:

Հուսով եմ, որ մինչև մայիսի վերջ մենք կարող ենք առաջին ընթերցմամբ քվեարկել սահմանադրական այդ ուղղումների օգտին, իսկ ընդհանուր առմամբ դա անել ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին` Սահմանադրական դատարանի եզրակացությունից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս