Բաժիններ՝

Ինչո՞ւ են ռուսներն այդքան սիրում Վլադիմիր Պուտինին, որին ատում են ողջ Արևմուտքում. The Huffington Post

The Huffington Post թերթում հրապարակվել է Մաքսիմ Բուրդոյի «Ինչո՞ւ են ռուսներն այդքան սիրում Վլադիմիր Պուտինին, որին ատում են ողջ Արևմուտքում» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Պաշտոնական քարոզչությունը քիչ դեր չի խաղում ռուս բնակչության շրջանում Վլադիմիր Պուտինի հանրաճանաչության աճի հարցում: Ապրիլի 17-ին Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծով» հերթական, տարեկան շփումն իրականացրեց քաղաքացիների հետ` մի քանի ժամվա ընթացքում պատասխանելով նրանց հարցերին:

Այդ միջոցառումը նախագահին հնարավորություն տվեց անդրադառնալ տարբեր թեմաների` բարելավել բնակչության շրջանում իր իմիջը: Այդ իմիջը խստապես տարբերվում է ավտորիտար ու սառն առաջնորդի իմիջից, որն առաջ են տանում արևմտյան ԶԼՄ-ները:

Եթե Արևմուտքում Պուտինը երբեմն ներկայացվում է որպես բռնապետ, ապա Ռուսաստանում նրան վերաբերվում են որպես ղեկավարի, ով կարողացավ վեր հանել երկիրը 1990-ական թվականների քաոսից հետո:

Լրագրողուհի ու պատմաբան Գալյա Ակկերմանը հաստատում է, որ Պուտինը մասնակցել է երկրի կայունացմանը. «Դա ճշմարտություն է: Տնտեսական պլանում նա երկրին հնարավորություն տվեց նոր շունչ քաշել: Զգալիորեն բարձրացավ կենսամակարդակը:

Պուտինը բարելավեց առաջին հերթին այնպիսի սեկտորների պաշտոնյաների ու ծառայողների կենսամակարդակը, ինչպիսիք են անվտանգությունն ու արդարադատությունը»: Ժողովուրդը Պուտինին ընկալում է որպես մի մարդու, ով կարգուկանոն է հաստատել Կրեմլում:

Գալյա Ակերմանն ասում է. «Եթե ռուսներն այդքան սիրում են Պուտինին, ապա դրանում իր արժանիքն ունի նաև ներկայիս քարոզչամեքենան: Այդ պրակտիկան հասել է այնպիսի մասշտաբների, որին ականատես չենք եղել ստալինյան ժամանակաշրջանից»:

Պուտինի  ևս մեկ ուժեղ կետը նրա իմիջն է: Կանոնավորապես հայտնվում են լուսանկարներ, որոնցում նախագահը պատկերված է մինչև գոտկատեղը մերկ վիճակում ձիու վրա, ձկնորսությամբ զբաղվելիս ու որս անելիս: Այդ կիսամերկ լուսանկարները ծաղրի են արժանանում Արևմուտքում:

Ռուս լրագրողուհի Եկատերինա Ագաֆոնովան պարզաբանում է. «Մեր մտածելակերպի համաձայն, ղեկավարները պետք է լինեն կոշտ ու ավտորիտար, և Պուտինը համապատասխանում է այդ չափանիշներին»:

Այդ լուսանկարների շնորհիվ մարդիկ նրան տեսնում են որպես ռազմիկ, որպես ցար: Երիտասարդ կինն ասում է. «Երբ նայում ես հեռուստանորություններ, մշտապես տպավորություն է ստեղծվում, որ Պուտինն առաջնորդ է, ով ունակ է ընդունել ճիշտ որոշումներ, որ նրա նպատակակետը մեզ պաշտպանելն է»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս