
7 պարզ կանոններ` կյանքը 10 տարով երկարացնելու համար

Դանիացի գիտնակաների ուսումնասիրություններ են կատարել և պարզել են, թե որոնք են այն 7 կանոնները, որոնք պահպանելու դեպքում հնարավոր է կյանքը երկարացնել 10 տարով: aroxj.am-ի փոխանցմամբ՝ սրտաբան Կլաիդ Կանսին ուսումնասիրություններ է անցկացրել և եկել է այն համոզման, որ մարդիկ 7 պարզ կանոներով կարող են ապրել 90-100 տարի՝ առանց որևէ առողջական խնդիրների: Ուսումնասիրությունները հիմնված են Կանադայի բնակչության վիճակագրական տվյալների վրա: Քանի որ մեր կենսամակարդակը ավելի ցածր է, նշանակում է՝ ավելի ուշադիր պետք է հետևել առողջությանը: Մանավանդ, որ կանոնները չեն պահանջում որևէ լրացուցիչ ծախսեր: Դրանք են՝
1. Եղեք ակտիվ: Նստակյաց վիճակը ձեր կյանքից խլում է 4 տարի: Այդ պատճառով այդպիսի մարդկանց մոտ մեծ է սրտային հիվանդությունների վտանգը և ինսուլտը՝ երկու անգամ: Մի դոփեք տեղում, եթե նույնիսկ շատ է աշխատանքը: Աշխատանքը չի հանդիսանում ձեր կայնքի իմաստը: Մի մոռացեք ձեր մասին, շատ քայլեք, զբոսնեք, վազեք, հեծանիվ քշեք:
2. Հետևեք և վերահսկեք ձեր խոլեստերինի մակարդակը: Բարձր խոլեստերինի մակարդակը հանգեցնում է սրտային հիվանդությունների վտանգին և ինսուլտին:
3. Պահեք առողջ դիետա: Ավելի քիչ օգտագործեք տապակած և ճարպային սնունդ, փոխարենն ավելի շատ օգտագործեք բանջարեղեն, մրգեր, ձավարեղեն:
4. Հետևեք արյան ճնշմանը:
5. Փորձեք պահել առողջ քաշ:
6. Վերահսկեք արյան շաքարը: Շաքարային դիաբետը մեծացնում է վտանգը արյան բարձրացման, սրտային հիվանդությունների և ինսուլտի:
7. Հրաժարվեք ծխելուց: Այն, որ ծխելը վնասակար է առողջությանը գիտեն բոլորը: