Բաժիններ՝

Օբաման ու Մերկելը Պուտինից պահանջել են զինվորականներին դուրս բերել Ուկրաինայի արևելքից

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ու Մերկելը համաձայնվել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկեի Արևելյան Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ և այդ տարածքում գործող անկանոն զորքերին հարկադրի վայր դնել զենքը և լքել գրաված շենքերը:

Նրանք ընդգծել են, որ եթե դա տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատրաստ են հետագա միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի կառավարությանը՝ կառուցողական առաջարկներ ներկայացնելու համար, որոնք առնչվում են տեղական ինքնակառավարման ընդլայնմանն ու բոլոր ուկրաինացիների իրավունքների պաշտպանության ապահովմանը:

Օբաման ու Մերկելը նաև իրենց աջակցությունն են հայտնել մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930