
Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ: Այս մասին նշված է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում:
Ալեքսանդր Յանուկովիչին կասկածում են երկրի քրեական օրենսգրքի 366.2 հոդվածով նախատեսված հանցանքներ (ծառայողական կեղծումներ, փաստաթղթերի կեղծում, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների) գործելու մեջ: Դրա համար նախատեսված է 2-5 տարվա ազատազրկում: