Բաժիններ՝

Չինաստանը ՌԴ-ին կոչ է արել ուժեղացնել համացանցի նկատմամբ վերահսկողությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը Ռուսաստանին ու ՇՀԿ-ի գծով մյուս գործընկերներին կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը համացանցի նկատմամբ և ձեռնարկել այլ միջոցներ՝ իրենց երկրներում հեղափոխություններ հրահրելու արտաքին ուժերի փորձերին դիմակայելու համար:

Չինաստանի հասարակական անվտանգության նախարար Գո Շենկունը ՇՀԿ-ի գծով իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արտաքին ուժերն օգտագործում են սոցիալ-տնտեսական հակասությունները և իշխանափոխության խնդիրները՝ փորձելով առաջացնել «գունավոր հեղափոխությունների» նոր ալիք:

Նախարարի խոսքերով՝ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի երկրների ինքնիշխանության ու անվտանգության համար, որը հարուցում է ՇՀԿ-ի երկրների ընդհանուր մտահոգությունը:

Գո Շենկունը ՇՀԿ-ի երկրներին կոչ է արել միջոցներ մշակել արտաքին ուժերի կողմից երկրի ներքին գործերին միջամտելու փորձերին դիմակայելու, հասարակական կազմակերպությունների ու սոցցանցերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930