ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ճիշտ վարվեցին՝ կոալիցիա չմտնելով. «Առավոտ»

«Այսօր ընդդիմադիրները մեր երկրում ունեն իրենց բիզնեսները (երբեմն խոշոր), իրենց հևռուստաալիքները, կայքերը, թերթերը, որտեղ անկաշկանդ ձևով արտահայտում են իրենց տեսակետը:

Դա նորմալ, քաղաքակիրթ երկրներին հատուկ երևույթ է, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, որտեղ երկրի բարձրագույն իշխանությունը արգելեց Թվիթերը, որի փոխնախագահը, ի դեպ, երեկ հանդիպեց Հայաստանի նախագահի հետ»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.

«ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը շատ ճիշտ վարվեցին, որ չմտան կոալիցիա, որն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որևէ ուժ ունի հարաբերական մեծամասնություն և անհրաժեշտություն է առաջանում այլ կուսակցությունների հետ բանակցելու:

Այնտեղ, որտեղ կա մի ուժի բացարձակ մեծամասնություն, կոալիցիան անիմաստ է: Թող այդ բոլոր ուժերը, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, միասին կամ իրարից անջատ ներկայացնեն երկրի զարգացման իրենց այլընտրանքային ծրագրերը, թող պահանջեն ցանկացած պաշտոնյայի հրաժարականը:

Դրանից միայն կշահի հանրությունը, և, որքան էլ զարմանալի չթվա, ՀՀԿ-ն, որը իշխանական-նոմենկլատուրային-բյուրոկրատական կառույցից ստիպված կլինի վերածվել քաղաքականի»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս