Բաժիններ՝

Մարկեսին հրաժեշտ տալու արարողությունը Մեխիկոյում կանցկացվի ապրիլի 21-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ վախճանվել է կոլումբիացի հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Նրան դիակիզելու են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում:

Այս մասին հայտարարել է Գեղարվեստի ազգային ինստիտուտի տնօրեն Մարիա Սեպեդան, ով այդ հայտարարությունը տարածել է հանրահայտ գրողի ընտանիքի անդամների անունից: Նա մանրամասնել է, որ դիակիզման արարողությունը չի կատարվի հանրության առջև:

87 տարեկանում վախճանված, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարկեսին հրաժեշտ տալու արարողությունը Մեխիկոյում կանցկացվի ապրիլի 21-ին: Մարկեսի մահվան պատճառների մասին բժշկական եզրակացությունը կհրապարակվի ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930